News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


ԵՄ-ն կարծում է, որ անցյալ տարվա դեկտեմբերին կայացած Հայաստանի խորհրդարանական ընտրությունները լավագույնն էին անկախ հանրապետության պատմության մեջ: Փետրվարի 26-ին ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով, ընտրություններն անցել են բարձր մակարդակով` միջազգային չափանիշներին համապատասխան: «Լավագույն ընտրությունները անկախ Հայաստանում: Այն փաստը, որ   բողոքարկում չի եղել եւ գործընթացը մաքուր եւ հարթ է անցել, վկայում  է արդյունքների մասին: Հայաստանը կարող է հպարտանալ արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացմամբ», - ասաց Սվիտալսկին՝ հավելելով նաեւ, որ ընտրությունները կատարյալ չէին եւ որոշ խնդիրներ այնուամենայնիվ կային, որոնք արտացոլված են դիտորդների զեկույցներում:

«Աշխատանքը պետք է շարունակվի եւ որքանով հասկանում եմ կառավարության ծրագրից եւ խորհրդարանի ղեկավարության հայտարարություններից, Հայաստանը մտադիր է բարելավել Ընտրական օրենսգիրքը: Սակայն մենք վստահ ենք, որ ընտրությունները կարեւոր  փուլ էին հարապետության զարգացման գործում եւ գործընկերները գնահատեցին դա», - ասաց Սվիտալսկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ