News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված նոր՝ «Սմարթ Բիզնես» սակագնային փաթեթի գործարկման մասին: Նոր առաջարկը թույլ է տալիս հաճախորդին ինքնուրույն կարգավորել սեփական փաթեթն՝ իր բիզնեսի պահանջներին համապատասխան:

Առաջարկը հասանելի է հետվճարային հաճախորդների համար, եւ փաթեթի հիմնական առավելությունն այն է, որ հաճախորդը կարող է ինքնուրույն կարգավորել կապը՝ ելնելով իր բիզնեսի առանձնահատկություններից: Օրինակ, կարելի է նախապատվությունը տալ միջազգային կամ ներքին զանգերին, ինտերնետին կամ այլ ծառայություններին: Բացի այդ, կապը կարելի է հարմարեցնել տարբեր աշխատակիցների համար՝ ելնելով նրանց մասնագիտական պահանջներից:

«Beeline-ում մենք ուշադիր ենք մեր բոլոր հաճախորդների ցանկությունների նկատմամբ: Բիզնեսի հետ հետադարձ կապի հիման վրա մենք պատրաստ ենք բոլոր կորպորատիվ հաճախորդներին առաջարկել ոչ միայն պարզապես նոր սակագնային փաթեթ, այլ իրենց ծախսերն օպտիմալացնելու իրական հնարավորություն: Ես վստահ եմ, որ մեր գործընկերներն ըստ արժանվույն  կգնահատեն միայն իրենց բիզնեսին անհրաժեշտ ծառայությունները միացնելու եւ վճարելու հնարավորությունը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ նոր առաջարկը ներառում է անսահմանափակ զանգեր «փակ խմբի» ներսում, ինչպես նաեւ հիմնական OTT հավելվածների օգտագործում՝ առանց ինտերնետի տարիֆիկացման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ