News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ գործող կառավարությունը չի իրականացնել գեթ մեկ բարեփոխում, որը պարտավոր էր իրականացնել ՀՀ-ԵՄ  համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի շրջանակներում։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Դրա վառ ապացույցն է այն, որ որպես շարադրությունների մրցույթ հաղթած կառավարության հաշվետվությունում որեւէ հիշատակում չկա իրականացված որեւէ բարեփոխման մասին»,–նշեց նա։

Որպես միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, որը պատասխանատու էր ՀՀ–ԵՄ գործողությունների ծրագրի մշակման եւ հաստատման համար՝ Աշոտյանը նկատեց՝ անցյալ տարվա դեկտեմբերին կառավարությունը պետք է որպես կառավարության որոշում հաստատեր ՀՀ–ԵՄ համագործակցության ծրագրից բխող գործողությունների հերթականությունը, սակայն մարտի 4-ն է, բայց այդ ծրագիրը դեռ չկա։ «Ինչպես շատ դիվանագիտորեն ակնարկեց ԵՄ դեսպանը, այդ ծրագիրը դեռեւս Բրյուսելում է, եւ եվրոպական փորձագետները փորձում են մեր նախարարությունների փոխարեն աշխատել այդ ծրագրի վրա, որ այն ստանա վերջնական, ընդունելի տեսք եւ մարտի վերջին նոր ԵՄ–ն կտա իր համաձայնությունը ներկայացված նախագծին։ Ըստ ամենայնի ակնկալվում է, որ ապրիլին կառավարությունը կբարեհաճի հաստատել այս կարեւորագույն որոշումը»։ 

ՀՀԿ փոխխոսնակը շեշտեց՝ կառավարությունը ոչ մի առաջընթաց չի գրանցել ԵՄ–ից միջոցներ ներգրավվելու հարցում. «կիրարկում, իմպլեմենտացիա չկա, գործողությունների ծրագիր չկա, ՀՀ–ին հատկացված անգամ նախորդ միջոցներից 100 մլն եվրոյից ավելին դեռեւս սառեցված է, այս կառավարությունը, որը խոսում է ներդրումներից, արտաքին աշխարհից միջոցներ ներգրավելու անհրաժեշտության մասին, ունակ չէ մարսել ՀՀ–ում առկա գումարների ճիշտ կիրառման քաղաքականությունը»։

Աշոտյանի կարծիքով՝ մեկ այլ խնդիր է նաեւ ՀՀ—ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի դանդաղումը. «Գործընթացը դանդաղել է այն աստիճան, որ գործող իշխանությունները՝ ի դեմս ԱԺ նորընտիր նախագահի ընդունում են իմ մեղադրանքները եւ ասում են, որ այո՛, 2019 թվականի ընթացքում այդ համաձայնագիրը չի վավարեցվի»։

Աշոտյանը հավելում է՝ վիզաների ազատականացման երկխոսության շուրջ  ժամկետներ էլ չեն նշվում այլեւս. «Եթե նախկինում ԵՄ պաշտոնյաները ՀՀ–ի համար կարեւոր մի հարցի՝ վիզաների ազատականացման երկխոսության շուրջ տալիս էին որոշակի նախնական ժամկետներ, թե երբ է մեկնարկելու այդ քաղաքական երկխոսությունը, վերջին հայտարարությունները վկայում են այն, որ թե՛ եվրահանձնակատար Յոհաննես Հանը, թե՛ դեսպան Սվիտալսկին հրաժարվում են նշել կոնկրետ ժամկետներ։ Եթե նախկինում խոսքը ակնկալվում էր 2020 թվականի մասին, ապա այժմ որեւէ ժամկետ չի նշվում»։

Աշոտյանի համար խորհրդանաշանական է, որ այս օրերին մեկնարկել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել։ «Փաշինյանի կառավարության ծրագրում որեւէ առաջընթաց չկա ՀՀ-ԵՄ հարաբերությունների եւ համաձայնագրի համատեքստում եւ  ըստ նախնական հաշվետվության ստորագրվելու է ոչ առաջնային քաղաքական նշանակության փաստաթղթեր կրթության եւ ՏՏ ոլորտում»,–եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց 2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
ԵՄ երկրները պետք է մինչեւ հուլիս համաձայնեցնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ԶԼՄ
Եվրամիության երկրները մտադիր են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը մտցնել...
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
Ամենաշատ