Եվրամիությունն ընդլայնել է սահմանափակիչ միջոցներն ընդդեմ սիրիական իշխանությունների՝ սեւ ցուցակում ավելացնելով երկրի կառավարության յոթ ներկայացուցչի։ Այս մասին ասվում է ԵՄ Պաշտոնական ամսագրում, որում հրապարակվել են համապատասխան նորմատիվ ակտեր, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Հաշվի առնելով Սիրիայում իրավիճակի լրջությունը եւ կապված նախարարների նշանակման ու նահանգապետերի կազմում փոփոխությունների հետ՝ յոթ մարդ պետք է ավելացվի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, կազմակերպությունների կամ մարմինների ցուցակում, որոնք ընկնում են սահմանափակիչ միջոցների գործողության տակ»,- նշվում է փաստաթղթում։