News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունը Սոլսբերիի տաճարի աշտարակը շփոթել է Բատում Իոհան Աստվածաբանի եկեղեցու հետ՝ տեղադրելով դրա լուսանկարը վարչապետի Twitter-ի էջում։ Ինչպես հայտնում է Reuters-ը, Սոլսբերի այցի ժամանակ վարչապետ Թերեզա Մեյը ստիպված է եղել ներողություն խնդրել իր ենթակաների կողմից թույլ տրված սխալի համար՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Դա վրիպում էր, որն արդեն ուղղվել է»,- լրագրողներին ասել է Մեյը։

Վարչապետի էջի լուսանկարի տակ եղել է Սոլսբերիի միջադեպի տարեդարձին նվիրված հայտարարության տեքստ։ Լուսանկարում պատկերված է եղել անգլիական ամառային քաղաք, գետափ եւ ծառերի մեջ բարձրացող եկեղեցական աշտարակ։ Սակայն դա ոչ թե Սոլսբերիի միջնադարյան տաճարն էր, այլ Բատ քաղաքի XIX դարի նշված եկեղեցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ