News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը գործընկերոջ հետ քննարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը, բանտային առողջապահության որակի բարձրացմանն ու Պրոբացիայի ծառայության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախարարի խոսքով՝ ներկայիս Կառավարությունը կրում է Հայաստանում իրականացված ոչ բռնի, թավշյա հեղափոխության ոգին եւ պատասխանատվությունը՝ իրականացնելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումներ: «Կառավարության նոր ծրագրում հատուկ տողով արձանագրված է Հայաստանի պատրաստակամությունն ու վճռականությունը ՄԻԵԴ վճիռների կատարումն ապահովելու ուղղությամբ»,- ասել է նախարար Զեյնալյանը՝ միաժամանակ հավելելով, որ թեեւ Հայաստանը ԵԽ-ում լավ դիրքեր է զբաղեցնում ՄԻԵԴ վճիռների կատարման ասպարեզում, սակայն այս Կառավարությունն այդ ձեռքբերմամբ չի բավարարվելու եւ անելու է հնարավորը առավելագույն արդյունք գրանցելու համար:

Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ օրենսդրական կարեւոր նախաձեռնությունները, մասնավորապես քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերն, ընթացքի մեջ են, եւ, Կառավարության ու Օրենսդիր մարմնի միասնական լինելով պայմանավորված, դրանք շատ արագ կընդունվեն եւ կյանքի կկոչվեն:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացված «Առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը, քննարկվել են դրա շարունակականության հնարավորությունները, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանասավորվող «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի մի շարք հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ