News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 4–ին ծայրահեղ ծանր վիճակով մանկապարտեզից «Արաբկիրի» ԲԿ տեղափոխված 3–ամյա աղջիկը գիշերը մահացել է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Արաբկիր» ԲԿ–ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աշոտ Գյուլբուդաղյանը։

ՀՀ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ երեխայի մահը գրանցվել է ժամը 23։30–ին։

Հիշեցնենք, որ մարտի 4–ին ժամը 15։20–ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Լեփսիուսի փողոցի մանկապարտեզից սրտի կանգով 2015թ. ծնված երեխա է ընդունվել Արաբկիր ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունք։ Ըստ Shamshyan.com–ի՝ մանկապարտեզի դաստիարակչուհին երեխաների հանգստի ժամանակ, երբ բոլորը քնած են եղել, տարօրինակ ձայներ է լսել և մոտենալով՝ ստուգել է քնած երեխաներին և աղջնակին հայտնաբերել է, երբ նա արդեն փխսել է: Դաստիարակչուհին միանգամից մի քանի հոգու հետ, այնուհետև ժամանած բժիշկների հետ, փորձել են հնարավորինս օգնել երեխային, որից հետո արդեն երեխան տեղափոխվել է Արաբկիր բժշկական կենտրոն:

Ժամը 23։30–ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ երեխան մահացել է։

Նշանակվել դիակի դատաբժշկական փորձանքնություն, դեպքի հանգամանքները պարզվում են, քննություն է ընթանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ