ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին այսօր նախագահ Արմեն Սարգսյանին է հանձնել իր հավատարմագրերը:
Դեսպան Թրեյսին նշեց, որ ուրախ է Հայաստանի համար այս պատմական ժամանակներում լինել այստեղ: «Պատրաստ եմ աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ ամրապնդելու հայ-ամերիկյան հարաբերությունները և աջակցելու Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին», - ասաց դեսպանը: