Բեռլինի դատարանը 48-ամյա տղամարդուն մեղավոր է ճանաչել երկու անօթեւանների սպանության ու խոշտանգման մեջ եւ դատապարտել է նրան 8 տարվա ազատազրկման՝ հայտնում է Fox News-ը։
Սպանությունը կատարվել է հատուկ դաժանությամբ՝ անօթեւանների վրա բենզին են լցրել եւ այրել։ Նրանցից մեկն այրվածքներից մահացել է։
Հանցագործությունը տեղի է ունեցել անցյալ տարի, քաղաքամերձ երկաթուղային կայարաններից մեկում։
Լրատվամիջոցը հայտնում է, որ տղամարդը ունեցել է երկքաղաքացիություն՝ Ռուսաստանի եւ Գերմանիայի, եւ նրա անունը, մասնավոր կյանքի պաշտպանության նկատառումներով, չի հրապարակվել։