News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը նշել է, որ մեկ շաբաթ առաջ Հայաստանը 13 որոշակի նախագծերի «ճանապարհային քարտեզ» է ներկայացրել։ Նա համաձայնել է, որ տնտեսական զարգացումն առաջնահերթություն պետք է լինի, որն էլ իր հերթին նշանակում է մասնավոր ոլորտի սատարում։

ԵՄ-ն արդեն տեղական բանկերին փոքր եւ միջին ձեռնարկություններին կամ միկրոընկերություններին տեղական արժույթով վարկ տրամադրելու հնարավորություն է տվել։

«Տնտեսությանը գործող ենթակառուցվածք է անհրաժեշտ, այդ պատճառով փոխկապակցվածությունը մեր օրակարգի առաջին տեղում է, ինչը նշանակում է ներդրումներ ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհներին»,- ասել է Հանը։

Նա նաեւ ընդգծել է էնեգապաշարների տրանզիտի կարեւորությունը, ինչպես նաեւ էներգահամակարգի գործունեությունը՝ հավելելով, որ անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծվեն ոչ միայն Երեւանում, այլեւ՝ երկրի այլ շրջաններում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ