Լոս Անջելեսում կանցկացվի ավանդական Արդարության երթ (March for Justice)՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին: Բողոքի հիմնական ակցիան տեղի կունենա Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության շենքի մոտ, Facebook իր էջում հայտնում է Հայոց ցեղասպանության կոմիտեն (Armenian Genocide Committee):
Կոմիտեից համայնքների անդամներին կոչ են արել ապրիլի 24-ին միանալ երթին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին: