News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ինձ հայտնի է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղվում է ազգային ավիափոխադրող ունենալու հարցով: Մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Նա հիշեցրեց, որ այս ոլորտի փորձագետներից կազմված աշխատանքային խումբ է ստեղծվել: «Հիմա նրանք դիտարկում են ինչպես Հայաստանի, այնպես էլ հարեւան երկրների, ԵՏՄ անդամ երկրների օրենսդրությունը, եւ կարծում եմ, որ շուտով այս հարցում տեղաշարժ կունենանք: Վստահ եղեք, կառավարությունն այս հարցով զբաղվում է, եւ մենք բոլորս ցանկանում ենք, որ Հայաստանն իր ազգային ավիափոխադրողն ունենա»,- ասաց պատգամավորը: Կարապետյանը նաեւ նշեց, որ սեփական ավիափոխադրողի առկայությունը ազգային անվտանգության հիմքերից մեկն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
 Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
Ամենաշատ