News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Euronews-ի հետ հարցազրույցում խոսել է ԵՄ-ի հետ հարաբերությունների, ռուսական գազի գնի եւ ժողովրդի շրջանում իր հանրահայտության մասին: 

Պարոն Փաշինյան, վարչապետի պաշտոնին ձեր վերադարձից հետո ինչպե՞ս է փոխվում ձեր արտաքին քաղաքականությունը: Երեւանը դեռեւս հավասարակշռո՞ւմ է Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ:

Չեմ կարծում, որ դա ճիշտ ձեւակերպում է՝ հավասարակշռելը: Մեր արտաքին քաղաքականության կարեւորագույն նպատակը մեր անխախությունն ավելի ամուր դարձնելն է, մեր ինքնիշխանությունը, անվտանգությունը պաշտպանելը եւ այլն:

ԵՄ-ն ֆինանսավորում է տրամադրում հարեւանության քաղաքականության շրջանակում: Հայաստանը Եվրամիությանն ի՞նչ է առաջարկում:

Մենք ԵՄ-ի հետ գործընկերության համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիր ունենք: Մեր կառավարությունը լի է այդ համաձայնագիրն իրականացնելու վճռականությամբ: Դա նշանակում է ունենալ իրապես անկախ դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքարի եւ կոռուպցիան կանխելու ինստիտուցիոնալ մեխանիզմ:

Գազի մասին հարց ուղղեմ: Դուք Ռուսաստանի հետ գները քննարկո՞ւմ եք: Ի՞նչ է ձեզ ասում Ուկրաինայի փորձը, որը տուժել է մատակարարումների խափանումներից:

Չեմ կարծում, որ մենք ուկրաինական փորձի վրա պետք է ինչ-որ բան սովորենք: Մենք քննարկում ենք էներգետիկայի ոլորտում համագործակցության ցանկացած հնարավորություն Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի հետ: Դա քննարկում ենք ԵՄ-ի հետ:

Տնտեսական բարեփոխումը հիմա ձեր գլխավոր առաջնահերթությո՞ւնն է։

Մեզ մոտ՝ Հայաստանում, կառավարման ավտորիտար համակարգ չէ եւ փոփոխություններ։ Դեմոկրատական համակարգի համար շատ կարեւոր է ավելի ու ավելի շատ մարդկանց ներգրավել ցանկացած գործընթացում՝ տնտեսական, քաղաքական եւ այլն։

Ես սկզբում հիշատակեցի ձեր հանրահայտության մասին։ Արդյո՞ք հնարավոր է, որ հայերի ներկա սերունդը ճանաչի միայն մեկ ազգային առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանին, եթե դուք նորից ու նորից ընտրվեք։

Եթե ինձ ընտրեն ազատ եւ դեմոկրատական ընտրությունների ճանապարհով, դա բնական է։ Բայց եթե Հայաստանում ծագի ավտորիտար կառավարման կամ դիկտատուրայի ստեղծման սպառնալիք, դա ոչ մի շանս չի ունենա։ Դեմոկրատիան բխում է մեր ժողովրդից եւ մեր ազգային արժեքներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ