Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ուղիղ արձագանքել Ադրբեջանից հնչող հակահայ հայտարարություններին։
Բուն TV-ի «Երրորդ ժամկետ» հաղորդաշարի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ եթե իրենք ամեն ինչին արձագանքեն այնպես, ինչպես սովորաբար միշտ արձագանքել են, շատ արագ երկիրը կհայտնվի կոնֆլիկտի և պատերազմի հորձանուտում։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին` Կառավարության ղեկավարը նշել է, որ այն առաջվանը չի կարող լինել. «Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել, որովհետև ուրիշ բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հակամարտության պայմաններում, ուրիշ բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները խաղաղության պայմաններում»։





























