News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում զույգի միջեւ ալկոհոլի ազդեցությամբ ծագած վեճի արդյունքում կինը կրակել եւ վիրավորել է զուգընկերոջը՝ հայտնում է Fox News-ը։

Բրեւարդ շրջանի դատարանը հայտնել է, որ 47-ամյա Լորի Մորինին սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։ Իր հերթին Մորինը հայտարարել է, թե կրակոցը պատահաբար է եղել։

Միջադեպից տուժած Բրեթ Էլգուդին մահճակալի կողքին արյան լճի մեջ հայտնաբերել են չորեքշաբթի գիշերը։ Նրան հիվանդանոց են տեղափոխել։

Ինչպես նշվում է պաշտոնական փաստաթղթերում, տղամարդը մի շիշ ռոմով, վարդերով, կոնֆետներով եւ խռմփոցի դեմ կպչուն ժապավենով եկել է իր սիրելիի մոտ։ Նրանք խմել եւ թուղթ են խաղացել։

Վեճը սկսվել է գիշերը, երբ Մորինը հրել է Էլգուդին, քանի որ նա խռմփացրել է քնի մեջ։

Երբ տղամարդը վեր է կացել անկողնուց, բարձր կրակոց է լսել, իսկ այնուհետեւ արթնացել է սեփական արյան լճի մեջ՝ աջ թեւատակի սուր ցավով։

Մորինը կալանավորվել է առանց գրավի իրավունքի՝ հայտնում է Fox 35 Orlando-ն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ