News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ցամաքային կենդանիների 42 տոկոսը, քաղցրահամ ջրերի կենդանիների 34 տոկոսը եւ ծովային անողնաշարավորների 25 տոկոսը ոչնչացման եզրին են։ «Մենք կենդանի բնության ոչնչացման վկաներ ենք հանդիսանում»,- ասվում է Շրջակա միջավայրի հարցերով ՄԱԿ-ի ծրագրի զեկույցում, որի հեղինակները նախազգուշացնում են այդ եւ մոլորակի ավերման այլ աղետալի հետեւաանքների մասին՝ կոչ անելով միջազգային հանրությանը շտապ միջոցներ ձեռնարկել։

Փաստաթղթի հեղինակները ելնում են նրանից, որ ուրբանիզացիայի եւ բնակչության աճի պայմաններում մարդկանց պահանջները բավարարելու համար ավելի ու ավելի շատ ռեսուրսներ են պահանջվում։ 1975-ից ի վեր քաղաքների եւ մերձքաղաքային շրջանների մակերեսը 2,5 անգամ մեծացել է ։

Ընդ որում Երկրի պաշարները նվազում են, իսկ քաղաքների բարեկարգման, ենթակառուցվածքների կառուցման եւ սննդամթերքով բնակչության ապահովման մարդու բուռն գործունեությունը քայքայում է մոլորակը։ Դրա հետեւանքով մեզ սպառնում է կլիմայի փոփոխություն, օդի եւ օվկիանոսների աղտոտվածություն, կենսաբազմազանության կորուստ, հողերի դեգրադացիայի եւ անապատացման ծավալների աճ, անտառների ոչնչացում։ Որպես կանոն, այս դեպքում տառապում են բնակչության ամենաչպաշտպանված շերտերը՝ կանայք, երեխաները, աղքատները եւ այլն։

Զեկույցի հեղինակները վստահ են, որ արտադրության սպառման այժմյան մոդելները կայուն չեն՝ եթե ոչինչ չփոխենք, բնապահպանական ցուցանիշները ավելի կվատանան։ Ավելին, այդ մոդելները երկարաժամկետ հեռանկարում կարող են ավելի թանկանալ, քանի որ հետեւանքները վերացնելը միշտ ավելի թանկ է նստում, քան դրանք կանխելը։

Միջոցները, որոնք ձեռնարկվում են, բավարար չեն, որպեսզի կանգնեցվի ոչնչացման գործընթացը, իսկ բնակչության աճի հետ սննդամթերքի, ջրի եւ էներգակիրների պահանջարկը, ինչը նշանակում է նաեւ պաշարների շահագործումը, միայն կաճեն։

Գիտնականներն առաջարկում են մի շարք կոնկրետ քայլեր, որոնք, նրանց կարծիքով, կարող են կանգնեցնել բացասական միտումները, սակայն նախազգուշացնում են, որ դրանք պետք է շտապ իրականացվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գլխավոր ասամբլեան քվեարկել է Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու օգտին
Ընդունման համար պաղեստինյան բնօրինակ դիմումը...  
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ