News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն որոշել է մարտի 13-ից մինչև ապրիլի 13-ը արգելել Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից:

«Հաշվի առնելով Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից հրապարակված անվտանգության տեղեկագիրը, ինչպես նաև հաշվի առնելով մի շարք պետությունների` այդ թվում Թուրքիայի և Վրաստանի օդային տարածքներում Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը արգելող NOTAM-ները, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը, և համարելով թռիչքային անվտանգությունը որպես առաջնահերթություն, որոշում է կայացրել սույն թվականի մարտի 13-ից մինչև ապրիլի 13-ը արգելել Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում»,- ասված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ