News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Օպերային հարակից սրճարանների աշխատակիցները թույլ չեն տալիս, որ տրակտորը շարունակի քանդել իրենց սրճարանները։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարներից մեկը բարձրացավ էքսկավատորի վրա, նրան իջեցրին ոստիկանները։

Իրավիճակն Ազատության հրապարակում շարունակում է լարված մնալ։ Սրճարանների աշխատակիցները հանդիպում են պահանջում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։

«Ձեր Փաշինյանը երկիրը տարել ա անդունդ, մնում ա դագաղի վրա հող լցնեք ու հանձնեք երկիրը»,- բարձրախոսով հայտարարեց ցուցարարներից մեկը։

Այժմ սրճարանների աշխատակիցների հետ փորձում է բանակցել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ