News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն մտադիր է ապահովել Ռուսաստանի հետ ռազմական կապերի ուղիների պահպանումը, հատկապես ճգնաժամի պայմաններում: Այս մասին նշված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի Դաշինքի գործունեության վերաբերյալ ամենամյա զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարությունը պահպանում է ռուսաստանցի գործընկերների հետ ռազմական կապերի ուղիները, եւ Դաշինքը մտադիր է այդ ուղիները բաց ու հասանելի պահել, հատկապես ճգնաժամի պայմաններում»,- նշված է զեկույցում:

Հյուսիսատլանտյան դաշինքն անբավարար է համարում խոշոր զորավարժությունների մասին Ռուսաստանի հետ փոխադարձ զինվորական ճեպազրույցները, նշված է Ստոլտենբերգի զեկույցում:

«Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստերում զորավարժությունների վերաբերյալ փոխադարձ զինվորական ճեպազրույցների անցկացումը նպաստում է կանխատեսելիության մեծացմանը եւ ռիսկերի նվազեցմանը, սակայն այդ ճեպազրույցներն անցկացվում են կամավորության հիմքով եւ անբավարար են [1999 թվականի ռազմական տրանսպարենտության մասին] Վիեննայի փաստաթղթով նախատեսված տրանսպարենտության պարտադիր միջոցառումներին փոխարինելու համար»,- նշված է զեկույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ