News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի ուժերի եւ ներուժի մոբիլիզացումը կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ն կկրի իր պատմության մեջ ամենամեծ պարտությունը:

Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին, հաղորդում է Tasnim-ը:

Նա ընդգծել է թշնամու համընդհանուր ճնշման դեմ ուժերի առավելագույն մոբիլիզացման անհրաժեշտությունը: «Թշնամիները՝ մասնավորապես, ԱՄՆ-ն եւ սիոնիստները, այսօր էլ մոբիլիզացնում են իրենց բոլոր օբյեկտները եւ հնարավորությունները Իրանի ժողովրդի դեմ, մինչդեռ մյուս արեւմտամետներն ու եվրոպացիները նույնպես ինչ-որ կերպ թշնամություն են դրսեւորում Իրանի նկատմամբ», - ասել է նա:

 «Մեր իսկական թշնամին ԱՄՆ-ն է», - ընդգծել է Խամենեին՝ հայտարարելով, որ երկիրը պետք է իրեն այնպես պահի, որպեսզի հակառակորդներն չմտածեն անգամ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման կամ ռազմական գործողությունների մասին: Նա ներկայացրել է խնդիրների լուծման 11 միջոցներ, որոնք ծառացած են Իրանի դեմ՝ ընդգծելով, որ խնդիրների լուծումը պետք է լինի «ակտիվ», այլ ոչ թե «պասիվ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ