News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Boeing Co 737 MAX 8 եւ 9 ինքնաթիռների թռիչքները կդադարեցվեն մի քանի շաբաթով եւ գուցե ավելի, մինչեւ որ թեսթավորվեն եւ ունենան թարմացված ծրագրային ապահովում, եւ մինչեւ որ Ֆրանսիան ստուգի Եթովպիայում կործանված ինքնաթիռի «սեւ արկղերը», տեղեկացնում է Reuters-ը։

Boeing ընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է իր 737 MAX ինքնաթիռի մատակարարումները։

Ֆրանսիացի քննիչները կուսումնասիրեն Boeing Co 737 MAX 8 ինքնաթիռի «սեւ արկղերը», որը կործանվել էր Ադիս Աբեբայից թռիչքից հետո, ինչի հետեւանքով զոհվել է 157 մարդ։

Ամերիկացի կոնգրեսական Ռիկ Լարսենը ԱՄՆ ավիացիայի ներկայացուցիչների հետ ճեպազրույցից հետո տեղեկացրել է, որ ծրագրային ապահովման թարմացումը մի քանի շաբաթ կտեւի, իսկ բոլոր ինքնաթիռներում դրա տեղադրումը կձգվի մինչեւ ապրիլ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ