News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սլովակայի 18 տարեկանից բարձր 4.45 մլն բնակիչներն այօսր 15 ժամ ունեն  նախագահի 13 թեկնածուներից մեկին՝ հանրապետության  ղեկավարի պաշտոնի համար առավել արժանավորին ընտրելու համար: Ընտրությունները սկսվել են տեղական ժամանակով 7:00-ին եւ կտեւեւն մինչեւ 22:00-ն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հանրապետության Վիճակագրական վարչությունը քվեարկության առաջին արդյունքները կհրապարկի նրա ավարտից անմիջապես հետո եւ այնուհետ մոտավորապես  յուրաքանչյուր 10 րոպեն մեկ: Կիրակի առավոտյան ընտրությունների արդյունքների ընդհանուր պատկերը արդեն լիովին պարզ կլինի», - ասել է Վիճակագրական վարչության ղեկավար Ալեքսանդեր Բալեքը:

Նա հավելել է, որ քվեարկության վերջնական արդյունքները կհրապարկվեն նաեւ կիրակի, երբ դրանք կհաստատի  ընտրությունների եւ կուսակցությունների ֆինանասավորման հսկողության պետական հանձնաժողովը:

Նախագահական պալատում 13 հավակնորդների թվում երեք ֆավորիտ են առանձնացնում՝ Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Մարոշ Շեֆչովիչին, Գերագույն դատարանի նախկին ղեկավար 61-ամյա Շտեֆան Գարաբինին եւ Պենզինոկ քաղաքից 45-ամյա փաստաբան Զուզան Չապուտովին:  Նրանք բոլորը հասարակական հարցման առաջին երեք տեղերն էին զբաղեցնում այնքան ժամանակ, մինչեւ որ մարտի 1-ին դրանց համար մորատորիում չհայտարարվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ