News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ավստրալիայում  սենատոր  Ֆրեյզեր Էննինգի գլխին ձվով հարվածել են Նոր Զելանդիայի մզկիթներում հրաձգության մասին արտահայտության պատճառով, հաղորդում է Associated Press-ը:

Մասնավորապես նա հայտնել է, որ կատարված ողբերգությունում մեղավոր է մուսուլմանական ներգաղթը:

Իր թվիթներից մեկում Էնինգը գրել էր.  «Ինչ-որ մեկը դեռ վիճու՞մ է մուսուլմանական ներգաղթի եւ բռնության միջեւ կապի վերաբերյալ»:

Արդյունքում սենատորը քննադատույան ալիքի է ենթարկվել, իսկ Մելբուռնում լրագրողների հետ հանդիպմանը 17-ամյա երիտասարդը  նրա վրա ձու է նետել:

Ավելի ուշ տղան ձերբակալվել է, սակայն նրան առանց մեղադրանքների ներկայացման ազատ էին արձակել: Միջադեպի հետ կապված հետաքննություն է կատարվում:

Կառավարոսւթյունը եւ ըննդիմությունը համաձայնության են եկել սենատորին արտահայտած մտքերի համար դատապարտելու վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ