News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու ավելի քան հարյուր կողմնակիցներ շաբաթ օրը երթով Սանդերլենդ քաղաքից շարժվել են դեպի Լոնդոն։ Կառավարական Վեսթմինսթեր թաղամաս ակտիվիստները մտադիր են հասնել մարտի 29-ին։ Սանդերլենդը գտնվում է 435կմ Լոնդոնից դեպի հյուսիս՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կազմակերպիչների գնահատականներով, երթին մասնակցում է 100-200 մարդ։ Ակցիայի մասնակիցների քիչ թվաքանակը, հնարավոր է, պայմանավորված է նրանով, որ մասնակցության գրանցումը վճարովի է եղել՝ ամեն մեկից 50 ֆունտ սթեռլինգ՝ ուտելու եւ գիշերելու համար, ինչպես նաեւ վատ եղանակով՝ Անգլիայում այժմ ուժեղ քամիներ եւ անձրեւներ են։

Ցույցի մեկնարկից առաջ թեթեւ բախում է տեղի ունեցել Brexit-ի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ, վերջինները առաջիններին մեղադրել են «դավաճանության» եւ «անհաջողակության» մեջ։ Սրա պատճառով երթի մեկնարկը ուշացել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ