News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւան-Սեւան ավտոճանապարհի Աճառյան փողոցում մարտի 16-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 22:00-ի սահմաններում, անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, եւ թողնելով անօգնական, դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:

Մի քաղաքացի ահազանգել է Երեւանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ վրաերթն ինքն է կատարել, իր կողմից վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով եւ ավտոմեքենան գտնվում է ավտոտնակում:

Աղբյուրը հայտնում է, որ Երեւանի ՃՈ պետի գլխավորությամբ ոստիկանները հայտնաբերեցին նշված ավտոմեքենան, որը Nissan X-Trail մակնիշի 35 СP 115 համարանիշի է, վարորդն էլ եղել է 57-ամյա Ալեքսանդր Ֆ.-ն: Նա տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա գտնվում է խմածության ամենաբարձր աստիճանի:

Նա ոստիկաններին հայտնեց, որ ինքը խմել է դեպքից հետո, քանի որ վախեցել է եւ ծանր է տարել տեղի ունեցածը: Աղբյուրի տեղեկություններով, քննիչի որոշմամբ Ալեքսանդր Ֆ.-ն ձերբակալվել է: Ավտոմեքենան քննիչի որոշմամբ տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Ամենաշատ