News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Իրաքի պատերազմի վետերան, ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի 37-ամյա բնակիչ Դեւիդ Հերբերտը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման իր հարեւանների շների առողջությանը տարատեսակ մեթոդներով վնաս հասցնելու համար, հաղորդում է Fox News-ը:

Հերբերտը, որը նախկինում ծառայում էր ծովային հետեւակազորում, հետաքննության արդյունքում մեղադրվել է կենդանիների դեմ վեց հանցագործություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է իր երկու հարեւանների շներին առեւանգելու եւ նրանց նկատմամբ վանդալիզմի չորս գործողություններ կատարելու մեջ: Պատերազմի վետերանի զոհերից մեկն անհայտ կորած է:

Այդ պատմությունը սկիզբ է առել, երբ Հերբերտի հարեւաններ Մարիա Մորալեսն ու նրա 4-ամյա որդին տուն վերադառնալիս նկատել են, որ իրենց սիբիրյան հասկիի աչքը վնասված է: Հենց այդ դեպքի հետեւանքով նրանք դիմել են ոստիկանություն:

Հետագայում Հերբերտի տան խուզարկության արդյունքում ոստիկանությունը հայտնաբերել էր նրա համակարգչի որոնողական համակարգում իր դաժանությամբ վախեցնող հարցը. «Ինչպե՞ս ստիպել շանը խմել անտիֆրիզ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել