News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իտալական ավտոարտադրող Ferrari-ն պլանավորում է հետ կանչել ավելի քան 2.7 հազար սպորտքարեր դռների հետ կապված խնդիրների, ինչպես նաեւ հրդեհի վտանգի պատճառով, հաղորդում է «Իզվեստիյա»-ն՝ հղում կատարելով CarComplaints պարբերականին:

Առաջին խնդիրը վերաբերում է 2017–2019 թթ. արտադրության Ferrari GTC4Lusso/GTC4Lusso T մոդելներին: Այս ավտոմեքենաներում հայտնաբերվել են դռների մեխանիզմի հետ կապված թերություններ: Ընդհանուր առմամբ հետ կկանչվի 582 մեքենա:

Երկրորդ խնդիրը առնչվում է Ferrari aFerrari Aperta, 488 GTB, GTC4Lusso T, GTC4Lusso, 488 Spider, 812 Superfast եւ 488 Pista մոդելների թվով 2150 ավտոմեքենաներին: Դրանց մոտ հայտնաբերվել է թերություն վառելիքի գոլորշու սեպարատորների շրջանում, որը կարող է հրդեհի պատճառ դառնալ:

Ավտոմեքենաները հետ կկանչվեն ապրիլի 14-ից սկսած:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Ամենաշատ