News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ավստրալացի Բրենթոն Թարանթը, ով մեղադրվում է Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում 50 մարդու սպանության համար, հրաժարվել է փաստաբանի ծառայությունից: Այս մասին The New Zealand Herald պարբերականում հայտնել է դատարանի նշանակած Թարանթի փաստաբան Ռիչարդ Պիտերսը: Դատական առաջին նիստում նա էլ հեց հանդես է եկել որպես ավստրալացու պաշտպան:

«Պաշտպանյալը հայտնել է, որ ցանկանում է ապագայում դատավարության ժամանակ իրեն ինքնուրույն ներկայացնել, եւ ինձ չթվաց, թե նա որեւէ հոգեկան կամ հոգեբանական խնդիր ունի՝ բացառությամբ, իհարկե, ծայրահեղ աջ հայացքները, որոնց հետեւում է»,- ասել է փաստաբանը:

Պիտերսը նշել է, որ իրենց շփման ժամանակ Թարանթը տեղի ունեցածի համար զղջում կամ ափսոսանք չի արտահայտել, եւ որ փաստաբանից նրա հրաժարվելը, հավանաբար, թելադրված է դատավարությունը որպես իր հայացքների քարոզչության համար հարթակ օգտագործելու ցանկությամբ:

Գործով հաջորդ լսումները տեղի կունենան ապրիլի 5-ին:

Մարտի 15-ին Նոր Զելանդիայի ոստիկանությունը հաղորդում էր ստացել  Քրայսթչերչի երկու մզկիթներում հրաձգության մասին, որոնցում այդ պահին եղել էին հարյուրավոր մարդիկ: Դեպքի վայր ժամանած իրավապահները հարձակումների կազմակերպման կասկածանքով 3 մարդու են ձերբակալել, սակայն հարձակման մեղադրանք է առաջադրվել մեկին՝ Թարանթին: Հարձակման հետեւանքով զոհվել է 50 մարդ, եւս 50-ը մարմնական վնասվածքներ է ստացել:

Հարձակման նախօրեին Թարանթը համացանցում փաստաթուղթ է հրապարակել, որը ահաբեկչության դեմ պայքարի ոլորտի փորձագետները համեմատել են նորվեգացի ազգայնական Անդերս Բրեյվիկի «մանիֆեստի» հետ, ով զանգվածային ահաբեկչություն էր կատարել 2011 թվականի հուլիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ