News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Մարտի 17-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ներկա գտնվեց ՊրոՎայն (ProWein) գինիների եւ ալկոհոոլային խմիչքների ամենամյա խոշորագույն տոնավաճառին, որին այս տարի եւս Հայաստանը մասնակցում է առանձին տաղավարով։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական մշտապես բազմամարդ տաղավարում Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ ներկայացված էր ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող շուրջ 20 հայկական ընկերություն։ Վերջիններս հյուրերին ներկայացրին իրենց արտադրանքը, տեղեկատվական նյութեր, դեսպանի հետ քննարկեցին գերմանական շուկայում հայկական ալկոհոլային խմիչքների լայն սպառման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Բացմանը ներկա էին Հյուսիսային Հռենոս - Վեստֆալիա երկրամասի փոխվարչապետը, Դյուսելդորֆի քաղաքապետը, Գերմանիայի տնտեսության եւ էներգետիկայի դաշնային նախարարության պետքարտուղարը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Նշենք, որ ՊրոՎայն գինիների եւ ալկոհոլային խմիչքների միջազգային տոնավաճառը 1994-ից ի վեր կազմակերպվում է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում: Տոնավաճառի շրջանակներում աշխարհի 130 երկրների շուրջ 7000 ընկերություններ հնարավորություն են ունենում շուրջ 60.000 այցելուներին եւ ավելի քան 1․000 լրագրողներին ներկայացնելու իրենց ապրանքատեսակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար...
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Ամենաշատ