News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարտի 15-ին, ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Ջակարտայում ստորագրվեց «Հայաստանի Գիտության եւ տեխնոլոգիայի հիմնադրամի (FAST) եւ Ինդոնեզիայի Ստեղծագործ տնտեսության գործակալության (BeKraf) միջեւ ստեղծագործ արտադրությունների ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր (Memorandum of Understanding between the Foundation for Armenian Science and Technology and Indonesian Agency for Creative Economy on Cooperation in the Field of Creative Industries): Հուշագիրը ստորագրեցին «ՖԱՍՏ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանն ու «ԲեԿրաֆ» գործակալության փոխնախագահ Սուլիստիանտին (Sulistianti):

Փոխըմբռնման հուշագրով սահմանվում են երկու հաստատությունների միջեւ համագործակցության շրջանակները, եւ պատրաստակամություն արտահայտվում համատեղ ծրագրեր ու նախագծեր իրականացնել ՝ այդ թվում արհեստական բանականության, վիրտուալ իրականության, ռոբոտատեխնիկայի եւ այլ ցուցչային տեխնոլոգիաների գործիքների կիրառմամբ:

Նույն օրը հանդիպում - քննարկում կայացավ նաեւ Ինդոնեզիայի հետազոտությունների, տեխնոլոգիայի եւ բարձրագույն կրթության նախարարության գլխավոր տնօրեն Պատդոնո Սուվինյոյի (Patdono Suwignjo) հետ: Քննարկմանը մասնակցեցին նաեւ մոտ 15 համալսարաններ ու գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ: Պարոն Օրուջյանը ներկայացրեց «ՖԱՍՏ» հիմնադրամի գործունեությունը եւ ինդոնեզական կողմի հետ համագործակցության եզրերը: Քննարկում անցկացվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի եւ գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցության նախագծերի, ուսանողների ու հետազոտողների փոխայցելությունների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ