News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նեբրասկայի նահանգում հեղեղումների պատճառով ջրով ծածկվել է առնվազն երկու ռազմակայան, այդ թվում՝ ՌՕՈւ Offutt օբյեկտը, որտեղ գտնվում է ԱՄՆ Զինված ուժերի Ռազմավարական հրամանատարության շտաբը։ Այս մասին տեղեկացրել են ռազմական օբյեկտների մամուլի ծառայությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ներկա պահին ԱՄՆ ՌՕՈւ Offutt ռազմակայանի մեկ երրորդը, ներառյալ (Ռազմավարական հրամանատարության) շտաբը, խիստ տուժել է հեղեղումից։ Բարեբախտաբար, մարդիկ եւ ինքնաթիռները անվնաս են»,- ասվում է Բելվյու քաղաքից ոչ հեռու գտնվող ռազմական օբյեկտի Թվիթերում։ World Herald թերթի տվյալներով՝ ռազմակայանում ջրով ծածկվել են մոտ 30 տներ, նման քանակությամբ շինություններ վնասվել են։ Նման պատկեր է նաեւ Էշլանդի (Նեբրասկայի նահանգ) Ազգային գվարդիայի ռազմակայանում։

ԱՄՆ Օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ Հյուսիսային Ամերիկայի ամենաերկար՝ Միսուրի գետի ջրի մակարդակը կարող է բարձրանալ 14,48 սանտիմետրով՝ խփելով 2011-ի ռեկորդը։ Միսուրիի ջրերն արդեն ողողել են Օմահա (Նեբրասկա) եւ Քանզաս Սիթի (Քանզաս) քաղաքների միջեւ ընկած ընդարձակ տարածքները։ Ջուրը խափանել է ցամաքային հաղորդակցությունը Բրաունվիլի (Նեբրասկա) Կուպեր առոմակայանի հետ, մարդիկ եւ մթերքները այնտեղ են հասցվում ուղղաթիռներով։

Associated Press գործակալության տվյալներով՝ տարերային աղետը արդեն երեք մարդու մահվան պատճառ է դարձել։ Փրկվել է ավելի քան հարյուր մարդ, ավելի քան 870-ը տարհանվել է եւ տեղավորվել ժամանակավոր կացության կենտրոններում։ Նեբրասկայի գյուղատնտեսական դեպարտամենտը գնահատել է անասնաբուծությանը հասցված վնասը՝ գրեթե 400 մլն դոլար։ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը նախատեսում է այցելել Նեբրասկա երեքշաբթի օրը՝ անձամբ գնահատելու աղետի մասշտաբը։

Միջին Արեւմուտքի պատմության մեջ խոշոր հեղեղումներից մեկի պատճառը անցած շաբաթ երեք գործոնների համադրությունն էր՝ սրընթաց ջերմացում, ձնհալ եւ հզոր տեղումներ։ Տարերային աղետը վնասել է Վիսքոնսինի, Քանզասի եւ Այովայի նահանգները, ամենամեծ վնաս այն պատճառել է Նեբրասկային։ Այնտեղ արտակարգ դրության ռեժիմ է մտցվել 74 քաղաքներում եւ 65 օկրուգներում, 16 գետեր դուրս են եկել ափերից՝ ողողելով ճանապարհները, ավերելով ավտոմայրուղիների հատվածներն ու կամուրջները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ