News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարանի կառուցմանը, գրում է asbarez.com-ը՝ վկայակոչելով Estacao Armenia- ն: 

Թանգարանը կկառուցվի Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամի կողմից՝ մայրաքաղաքի Պալերմո արվարձանում հայկական համայնքի կենտրոնին մոտ Գուրրուչագա փողոցում։

Թանգարանի շրջանակում կստեղծվի նաեւ Արգենտինայում հայկական հետքի արխիվ, ինչպես նաեւ ցեղասպանության գրադարան եւ արխիվ։

Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկրների շարքում է։ 1987թ․-ին երկրի նախագահ Ռաուլ Ալֆոնսինը Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923թթ․ իրականացված 1,5 մլն հայերի կոտորածը ցեղասպանություն է որակել։

2007թ․-ին Արգենտինայում ապրիլի 24-ը, ի հիշատակ Հայոց ցեղասպանության, մարդկանց միջեւ հանդուրժողականության եւ հարգանքի օր է հռչակվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ