News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում պետք է լինի հնարավորինսգործունակ, հնարավորինս ուժեղ հակակոռուպցիոն մարմին: Այդ մասին այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ուսումնասիրվում է տարբեր երկների փորձը, եւ, օրինակ, կան երկրներ, որտեղ գործում են հակակոռուպցիոն դատարաններ. «Կոռուպցիայի դեմ պայքարում ինձ համար որեւէ սահմանափակում չկա: Հարցը, որն անընդհատ քննարկվում է հետեւյալն է, որ մենք պետք է այդտեղ լավ մտածված գնանք, որպեսզի պետության մեջ պետություն չստեղծենք, այսինքն իշխանության հավասարակշռվածության սկզբունքը չխախտենք: Հետեւաբար, հնարավորինս ուժեղ եւ հնարավորինս արդյունավետ մարմին պետք է լինի: Բայց շատ կարեւոր սկզբունք է հակակշիռների եւ փոխզսպումների մեղանիզմ ունենալը»:

Վարչապետը հիշացրեց, որ լրագրող եղած ժամանակ լուսաբանել է երկրում տեղի ունեցող բոլոր քաղաքական իրադարձությունները, եւ շատ դեպքերում բարեփոխումների շատ հաջող ծրագրեր տապալվել են միայն այն պատճառով, որ հեղինակները շտապել են օր առաջ կյանքի կոչել դրանք. «Արագությունը միշտ չէ, որ ճիշտ մոտեցում է: Որոշ դեպքերում արագ գործելով կորցնում ես շատ ավելի մեծ ժամանակ, քան դանդաղ քայլելով: Հետեւողականությունն է արագությունը, մենք  հիմա կարող ենք այնպիսի մի արագ բան անել, որ մի այնպիսի փոս առաջացնի, որ հետագա հինգ տարիներին մենք զբաղված լինենք այդ փոսը լցնելով: Մենք պետք է շատ մտածված եւ դանդաղ քալերով գնանք առաջ, որպեսզի հետ գնալու անհրաժեշտտություն չլինի: Սա ասում եմ նաեւ հակակոռուպցիոն մարմնի մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ