News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2019 թվականի «Տարվա լավագույն բանկ»:

«Տարվա լավագույն բանկ» տիտղոսը շնորհվել է հատուկ հետազոտության արդյունքում բանկի գործունեությունը բնութագրող հետևյալ ցուցանիշների հիման վրա՝ ակտիվների աճ, շահութաբերության մակարդակ, ռազմավարական նշանակության հարաբերություններ, տարածաշրջանում լայն աշխարհագրություն, նոր բիզնես ուղղությունների զարգացում և նորարար բանկային ծառայություններ:

««Global Finance»-ի կողմից Բանկն այս մրցանակին է արժանանում արդեն երկրորդ տարին անընդմեջ: Այս մրցանակը խոսում է Բանկի զարգացման ճիշտ վեկտորի մասին, դրա հուսալիության, կայունության և արդյունավետ գործունեության մասին»,- նշեց Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:

Ինչպես նշված է «Global Finance»-ի մամլո հաղորդագրությունում, այս տարվա հաղթողները այն բանկերն են, որոնք բացահայտել են իրենց հաճախորդների կարիքները շուկայական բարդ պայմաններում և հասել են զգալի արդյունքների՝ հիմք դնելով ապագա հաջողությունների համար:

«Global Finance» ամսագրի կողմից 2019թ. «Տարվա լավագույն բանկ» են ճանաչվել Bank of America-ն (ԱՄՆ), Commerzbank-ը (Գերմանիա), Lloyds Bank-ը (Մեծ Բրիտանիա), BNP Paribas-ը (Բելգիա), TBC-ն (Վրաստան) և այլ առաջատար բանկեր: «Global Finance» ամսագրի կողմից «Տարվա լավագույն բանկ» ճանաչված բանկերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ամսագրի պաշտոնական կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ