News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի համայնքներում պետք է ներդրվի համամասնական ընտրակարգ, եւ որպեսզի մոտեցումը ճիշտ լինի, մենք այստեղ միայն կուսակցական պատկանելիության վրա չպետք է դնենք շեշտը: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով, մարզերում կուսակցությունները բավարար կայացած չեն եւ հանրային նախաձեռնություններին, քաղաքացիական խմբերին ավագանիում եւ համայնքի ղեկավարմանը ներգրավելու համար պետք է հարթակ ու հնարավորություն ստեղծել:

Պապիկյանը նշեց, որ համայնքներում նախաձեռնողականության պակաս ու քաղց կա, եւ եթե որեւէ համայնք լինի նախաձեռնող, ունենա զարգացման տեսլական, սակայն չունենան ֆինանսական միջոցներ, նախարարությունը պատրաստ է այդ հարցը քննարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ