News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Տեխասի բնակիչը չի կասկածել, որ իր տան տակ թունավոր օձեր են բնակություն հաստատել։

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ տերը տան տակ հայտնաբերել է մի քանի ֆշշան օձի, երբ գնացել է այնտեղ, որպեսզի վերանորոգի հեռուստացույցի լարը։ Պարզվել է օձերը 45-ն են։

Օձերի տարհանման կազմակերպությունը մի քանի ժամ աշխատել է տան տարածքում, որպեսզի տանի բոլոր թունավոր սողուններին՝ հայտնում է USA.one-ը։

Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, թեեւ տեսանյութում երեւում է, թե ինչպես են օձերը ցուցադրում ժանիքները եւ ֆշշում։ Ամենամեծ օձը, որին հանել են այդ տան տակից, ունեցել է 167 սմ երկարություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ