News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի Google ընկերությունը որոնման համակարգի մեկնարկային էջին տեղադրել է ինտերակտիվ դուդլ (լոգոտիպ, որ ոճավորված է որեւէ տոնի կամ իրադարձության պատվին)՝ նվիրված կոմպոզիտոր Յոհան Սեբստյան Բախի ծննդյան տարեդարձին: Սա արհեստական ինտելեկտի հիմքի վրա ստեղծված առաջին դուդլն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Դուդլն օգտատերերին թույլ կտա իրենց կոմպոզիտոր զգալ եւ մեղեդի ստեղծել մեքենայական ուսուցման տեխնոլոգիայի միջոցով: Արհեստական ինտելեկտը մեկ հպումով նոտաների հավաքածուն կվերածի իսկական ստեղծագործության՝ Բախի երաժշտական ոճով»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

Մշակողներն օգտագործել են կոմպոզիտորի օրհներգերը՝ բացակայող նոտաներով եւ արհեստական ինտելեկտին խնդրել դրանք վերականգնել:

Նշվում է, որ օգտատերերը կկարողանան երաժշտական ստեղծագործություններ ստեղծել եւ այն համացանցում տարածել երկու օր (մարտի 21-ին եւ 22-ին):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ