News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նյու Դելին ողջունում է Լոնդոնում հնդիկ միլիարդատեր, ոսկերչական ընկերության սեփականատեր Նիրավ Մոդիի ձերբակալումը, որին մեղադրում են խարդախության մեջ։ Ինչպես մամուլին տեղեկացրել է Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռավիշ Կումարը, երկրի իշխանությունները փորձում են հասնել նրա արտահանձնմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ողջունում ենք Նիրավ Մոդիի ձերբակալումը Միացյալ Թագավորության իշխանությունների կողմից՝ Վեսթմինսթրյան դատարանի տված ձերբակալման օրդերին համապատասխան։ Հնդկաստանի կառավարությունը շարունակում է Մեծ Բրիտանիայի համապատասխան պաշտոնական անձանց հետ քննարկել Նիրավ Մոդիի արտահանձնման հարցը որքան հնարավոր է շուտ»,- Կումարի խոսքերը մեջբերում է NDTV հեռուստաալիքը։

Մոդին կալանվել էր Լոնդոնում, հնդկական իշխանությունների խնդրանքով։ Չորեքշաբթի դատարանը հրաժարվել է նրան գրավի դիմաց ազատ արձակել։ Նիրավ Մոդիին կասկածում են ավելի քան 2 մլրդ դոլար գրպանելու մեջ։ Ինչպես կարծում է Հնդկաստանի Հետաքննությունների կենտրոնական բյուրոն, Մոդին գործարքի մեջ է մտել Փենջաբի ազգային բանկի աշխատակիցների հետ՝ այդ գումարը յուրացնելու նպատակով։

Հնդկաստանի պատմության մեջ այս ամենախոշոր խարդախության մասին հայտնի է դարձել 2017 թվականի վերջին։ 2018-ի հունվարին Մոդին եւ նրա հարազատները փախել են Հնդկաստանից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ