News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հավայիներից Կոնգերսի անդամ եւ ԱՄՆ նախագահի թեկնածու Թուլսի Հաբբարդը Հայոց ցեղասպանության հարցում արդարության կոչ է արել, ինչպես նաեւ խոստացել է աջակցել Հայաստանի եւ Արցախի  անվտանգությանը եւ բարգավաճմանը:

Իր տեսաուղերձում Հաբբարդը նշել է, որ շնորհակալ է 2017-ին Հայաստան եւ Արցախ այցելելու հնարավորության համար, որտեղ նա կարողացել է ավելի լավ հասկանալ հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերները եւ հնարավորությունները:

Կոնգրեսի անդամը նաեւ աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի դերակատարությանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդի, սակայն նշել, որ դա չի նշանակում, որ «ԱՄՆ-ն շարունակելու է կեղծ պարիտետի քաղաքականությունը եւ բացահայտ չի խոսելու, երբ կողմերից որեւէ մեկը խախտի հրադադարի մասին պայմանագիրը»: Անաչառ միջնորդի հեղինակությունը խահպանելու հաամար՝ ԱՄՆ-ն չպետք է առաջ տանի բանաձեւը, որ հիմնված է միայն Հայաստանի եւ Արցախի կողմից անհապաղ եւ մշտական զիջումների վրա՝ առանց Ադրբեջանի կողմից  համարժեք զիջումների: Եվ թեեւ տարածքային ամբողջականության սկզբունքի հարգումը պետք է պահպանվի, մենք նույնպես պետք է պաշտպանենք բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Ամբարյանը շնորհակալություն է հայտնել Հաբբարդին տեսանյութի համար, որտեղ նա հայկական ծագումով ամերիկացի ընտրողներին ուղղված ուղերձում անձամբ  արտահայտել է իր քաղաքականության գերակայությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ