News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

2001թ. հոկտեմբերի 1-ին  զորամասում սպանված ժամկետային զինծառայող Արայիկ Ավետիսյանի մայրը չի հավատում, որ նոր իշխանությունները շահագրգռված են իր որդու գործը վերաբացելու և իրական մեղավորներին գտնելու հարցում։ Այս մասին այսօր՝ մարտի 21–ին լրագրողների հետ զրույցում ասաց սպանված զինծառայողի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, որը կրկին կառավարության մոտ էր եկել՝ իր բողոքը հայտնելու։

«Թոզ փչոցի է, ուզում են ասել, որ մենք զբաղվում ենք այդ հարցով»,– ասաց տիկին Մկրտչյանը։

Տիկին Մկրտչյանը պատմեց, որ իշխանափոխությունից հետո ինքը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ գործը վերաբացելու խնդրանքով և պահանջել, որ պատասխան տա իրական մարդասպանը։ Վարչապետի  հանձնարարությամբ  գործը վերաբացվել Է, բայց պարզվել է՝ տարիներ առաջ կատարված հանցագործությունը բացահայտելու համար եղած ապացույցներն ու վկաները  հիմա անհետացել են։

«Ինձ գործող քննիչն ասաց, որ բոլոր ապացույցները ոչնչացվել են, վկաները անհետացել են։ Դիմել եմ տղայիս զորամաս, բայց ասում են, որ արխիվները նույնպես  ոչնչացրել են »– պատմեց նա։

Սպանվածի մոր կարծիքով՝ տարիներ առաջ որդուն սպանել են գումարի պատճառով։  Հրամանատարն արձակուրդ ուղարկելու համար իր որդուց 100 դոլար գումար է պահանջել, ինչպես ընդունված է իրենց գումարտակում: Արայիկը վճարել է ընդամենը 15 000 դրամը, քանի որ տնեցիների ձեռքին փող չի եղել։ Հրամանատար Մհեր Ստեփանյանն էլ, մոր պնդմամբ, իր աշխատասենյակում ծնկի է իջեցրել ժամկետային զինծառայողին և ատրճանակով կրակել գլխին, սակայն նրա փոխարեն դատապարտվել է ծառայակիցը։  

2003թ. դեկտեմբերին Վայոց Ձոր մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ, Արայիկ Ավետիսյանին անզգուշությամբ սպանելու համար 6 տարվա ազատազրկման է դատապարտվել նույն զորամասի ժամկետային զինծառայող Կարեն Սարգսյանը, իսկ նախաքննության ներկայացրած վարկածում Մհեր Ստեփանյանի մեղավորության վերաբերյալ որևէ խոսք չի եղել: Զոհվածի ծնողների բողոքարկումից հետո դատարանի վճռով նշանակվել է լրացուցիչ քննություն, որն այդպես էլ դատարան չի հասել ու 2009թ. փետրվարի 10–ին քննիչի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ