News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ հարաբերությունների կարգավորման բանակցությունների վերսկսման անհնարինությունը կարող է ապակայունացնել Արեւմտյան Բալկանները, որը դեռեւս վերականգնվում է 1990-ականների պատերազմներից հետո՝ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ հայտնում է Reuters-ը։

«Հապաղման ամեն օրը կարող է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում մի կայծը կհրդեհի ողջ տարածաշրջանը»,- ասել է Վուչիչը։ «Եվրամիության կազմում մեր ընդգրկվելը կախված է Պրիշտինայի հետ երկխոսությունից եւ նրանից, թե կհաջողվի արդյոք մեզ երբեւէ պայմանավորվել»,- հավելել է նա։

Կոսովոն անկախություն է հռչակել 2008թ․ եւ ճանաչվել է Միացյալ Նահանգների եւ ԵՄ երկրների մեծամասնության կողմից, սակայն Սերբիան, ինչպես եւ Ռուսաստանը, չեն ճանաչել նրան։ ՆԱՏՕ-ի մոտ 4000 զինծառայողներ խաղաղության ապահովման համար մնում են այդ ոչ մեծ երկրում։

Երկու երկրները պետք է լիովին կարգավորեն կապերը, որպեսզի Եվրոպական միության մեջ մտնելու գործընթացը սկսելու հնարավորություն ստանան։

Միջազգային կազմակերպություններին Կոսովոյի անդամակցությունը կանխելու Սերբիայի փորձերին ի պատասխան, Պրիշտինան 100 տոկոսանոց տուրքեր է սահմանել սերբական ներկրվող ապրանքների համար, որը Սերբիայի տնտեսության վրա 600 մլն եվրո կնստի կամ ՀՆԱ-ի 0,4 տոկոսը։ Երկխոսությունը վերականգնելու համար Սերբիան պահանջում է հանել տուրքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ