News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք այսօր պետության ղեկը վստահել ենք մի մարդու, որը ոչնչից գաղափար չունի, եւ որի մշակութային մակարդակը շատ ցածր է։ Այս մասին այսօր՝ մարտի 21–ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։

«Թատրոնները փակվում են, քանի որ թատրոնները տեղափոխվել են կառավարություն եւ Ազգային ժողով»,– նշեց նա։ 

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իր գլխավորած քաղաքական ուժի վարկանիշը շատ բարձր է, Հարությունյանն ասաց. «Եթե Սերժ Սարգսյանը, այսպես ասած, թավշյա ձեւով գնաց, բայց մնաց Հայաստանում, ապա Նիկոլ Փաշինյանը, համոզված եմ, կփախչի եւ նրա հետեւից հաստատ կհասնեն, եւ նա պատասխան կտա ամեն ինչի համար» ։

Հիշեցնենք, որ օրերս հրավիրված մամուլի ասուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե այսօր տեղի ունենային ընտրություններ, ապա «Իմ քայլը» դաշինքը ավելի մեծ տոկոսով կհաղթեր։

Տպել
Ամենաշատ