News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կրթության և գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանն իր աշխատակիցների հետ հանդիպում-քննարկում է ունեցել Ավշարի դպրոցի ուսուցիչների հետ, նրանց հորդորել է գնալ փոխզիջման։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը։

«Այսօր էլ դասի չէին եկել աշակերտները։ Եկել էր փոխնախարար Լուսինե Առաքելյանը իր աշխատակիցների հետ, եղավ քննարկում ուսուցիչների հետ։ Նրանք կրկին հորդորեցին, որ գնանք փոխզիջման։ Աուդիտը դպրոցում է։ Ինչպես միշտ, դպրոցը տասնյակ ոստիկաններով է շրջապատված»,- Ռեգինա Սիմոնյանը։

Փոխտնօրենի խոսքով՝ փոխնախարարն ասել է իրենց , որ տնօրենը պաշտպանված անձ է, և իրենց հորդորել է վերսկսել դասերը։  Այնուամենայնիվ, ուսուցիչներն ու ծնողներն իրենց դիրքորոշումը չեն փոխել և շարունակում են պահանջել տնօրենի հրաժարականը։

Հիշեցնենք՝ արդեն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի դասապրոցեսը խաթարված է։ Ուսուցիչները, աշակերտների ծնողները պահանջում են տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով կադրային խտրականության և անհարգալից վերաբերմունքի համար։

Տպել
Ամենաշատ