News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարցերը հիմնականում կապված էին Հարկային օրենսգրքում փոփոխությունների հետ, ինչպես նաեւ արտահայտվեցին որոշ մտահոգություններ՝ կապված տնտեսական հեղափոխության հետ։ Այս մասին մարտի 21-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Այն հարցին՝ քննարկվել է արդյոք իր հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին հարկային արտոնություններ տրամադրելու հարցը, ՊԵԿ նախագահը բացասական պատասխան է տվել։ Նա նաեւ մեկնաբանել է ՊԵԿ աշխատակիցներին խոշոր պարգեւավճարներ տրամադրելու հարցը, որը հասարակության դժգոհությունն է առաջացրել։ «Մենք աշխատակիցներին վճարել ենք ոչ պարգեւներ, համարեք, որ դա եղել է աշխատավարձի հավելավճար։ Այո, այս ամիս մենք ունեցել ենք պարգեւավճարներ։ Դրանք կլինեն նաեւ առաջիկայում, սակայն՝ ողջամիտ սահմաններում»,- վստահեցրել է Անանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ