News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Lantau Tomorrow Vision նախագծի համար կհատկացնեն 624 մլրդ հոնկոնգյան դոլար (80 մլրդ դոլար)՝ 16 մլրդ-ով ավելի, քան սպասվում է:

Գումարի մեկ երրորդը կծախսվի արհեստական արշիպելագի ստեղծման վրա՝ ընդհանուր 100 հա մակերեսով, որը ժամանակի ընթացքում կավելացնեն մինչեւ 1700 հա:

Համեմատության համար՝ Դուբայի Պալմ Ջումեյրա արհեստական կղզու մակերեսը 560 հա է, հաղորդում է HighTech+-ը:

Բնակավայրը կկառուցեն  Լանտաու կղզու մոտ՝ Մարգարտյա գետի գերաբերանում: Քիչ հեռու գտնվում է Հոնկոնգի գլխավոր օդանավակայանը՝ Չխեկլապկոկը:

Գտնվելով ծովի մակարդակից 6 մետր բարձրության վրա՝ կղզին պաշտպանված կլինի թայֆուններից, անգամ եթե կլիմայական փոփոխությունների ազդեցությամբ միջին ջերմաստիճանը եւ ջրի մակարդակը բարձրանան:

Արշիպելագի տարածքում ավելի քան 260 հազար տներ կկառուցեն, որոնցից 70 տոկոսը կկազմեն մունիցիպիալ բնակարանները: Կառուցապատումը մասամբ կօգնի լուծել բնակարանային խորը ճգնաժամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ