News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը ծրագրում է հաջորդ շաբաթ հանդիպել Google-ի ներկայացուցիչների հետ՝ կապված Չինաստանին վերաբերող մտահոգությունների աճի հետ։

Նրա խոսքերով, Google-ի կողմից արհեստական ինտելեկտի նմանը Չինաստանում ստեղծելու ջանքերը թույլ են տալիս չինացի զինվորականներին հասանելիություն ձեռք բերել ԱՄՆ-ում մշակված տեխնոլոգիաների հանդեպ։ Նա նշել է, որ ամերիկյան ընկերությունների կողմից տեխնոլոգիական ձեռքբերումների հարցում չինացի զինվորականներին օգնելը ԱՄՆ շահերից չի բխում՝ հայտնում է AP-ը։

Անցյալ շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը նույնպես նման մտահոգություններ էր հայտնել եւ նշել էր, որ Google-ը հրաժարվում է Պենտագոնի հետ որոշ պայմանագրերից։

Ավելի վաղ Google-ը հայտարարել էր, որ կերկարաձգի պաշտպանական պայմանագիրը՝ կապված դրոնների տեսանյութի վերլուծության հարցում արհեստական ինտելեկտի օգտագործման հետ։

Սա առաջին անգամը չէ, որ Դանֆորդը մտահոգություն է հայտնում Չինաստանում Google-ի աշխատանքի վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ