News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցն իրեն մեղավոր է ճանաչել դեմոկրատներին, ներառյալ նախկին նախագահ Բարաք Օբամային եւ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին ռումբ ուղարկելու մեջ, փոխանցում է AFP-ն:

57-ամյա Սեզար Սայոկը, որը հոկտեմբերին ձերբակալվել էր Ֆլորիդայում, իրեն մեղավոր է ճանաչել 65 կետով: Նրան ցմահ ազատազրկում է սպառնում:

Նա խոստովանել է, որ ինքնաշեն ռումբեր է պատրաստել: «Ես գիտեմ, որ այդ գործողությունները սխալ էին եւ ափսոսում եմ»,- ասել է նա դատարանում հազիվ լսելի, ճնշված ձայնով:

Բացի Օբամայից եւ Քլինթոնից, նրա թիրախում էին եղել միլիարդատերեր Ջորջ Սորոսը, նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, դերասան Ռոբերտ Դե ՆԻրոն եւ մի քանի դեմոկրատ օրենսդիրներ:

Ծանրոցներից ոչ մեկը չի պայթել, եւ դրանց մեծ մասը հասել է հասցեատերերին:

Մերկապարի ակումբի նախկին մենեջեր, կուլտուրիստ Սայոկը Թրամփի թունդ կողմնակիցն է, որը հերքել էր, որ իր հռետորաբանությունը սնուցում է ծայրահեղականությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ