News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը պետք է կրճատի ԵՄ հիմնական սկզբունքներին (ինչպիսին են անկախ դատական համակարգն ու մամուլի ազատությունը) հակասող օրենքներ ընդունող անդամների  ֆինանսավորումը եւ պատժամիջոցներ մտցնի։ Այս մասին ասել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը, տեղեկացնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ այնպիսի երկրներ, ինչպիսին են Ռումինիան, Հունգարիան եւ Լեհաստանը, ԵՄ-ից ավելի մեծ ֆինանսավորում են ստացել, քան տրամադրել են իրենք։ «Կան բազային հիմնական սկզբունքներ, որոնք պետք է բոլորը հարգեն»,- ասել է Մաասը։ Դրանք խախտելու դեպքում պետք է հետաքննություն անցկացվի ֆինանսական հետեւանքների վերաբերյալ։  

Նա նշել է, որ ֆինանսավորման կրճատումը «միակ լեզուն է, որն այնտեղ հասկանում են»։

Ավելի վաղ Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր շարքերից հեռացրել էր Հունգարիայի «Ֆիդես» կառավարող կուսակցությունը՝ այն երկյուղների հետ կապված, թե այն խախտել է Եվրամիության սկզբունքները օրենքի գերակայության հարցում։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խստացրել է Հունգարիայի հասարակական կյանքի վերահսկողությունը, ներառյալ դատարանները, լրատվամիջոցները եւ տնտեսությունը, ինչպես նաեւ կրթությունն ու ներկա պահին կատարվող գիտական հետազոտությունները։

ԵՄ-ը նաեւ դժգոհ է Լեհաստանից ու Ռումինիայից մի շարք քայլերի պատճառով, որոնք, ըստ քննադատների, խափանում են օրենքի գերակայությունն ու եվրոպական այլ հիմնական արժեքներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ