News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ: 4 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնցից 3-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2019 թվականի մարտի 9-ին` ժամը 00:30–ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող թորակսաբդոմինալ վնասվածքներ, ձախ թոքի, ստոծանու ձախ գմբեթի, փայծաղի վնասումով, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, հեմոպերիտոնեում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչը՝ ծնված 1972թ.:  

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականի մարտի 8-ին՝ ժամը 24:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գորկու փողոցում գործող խանութի դիմաց մի խումբ անձանց կողմից կատարվել է խուլիգանություն, որը զուգորդվել է բռնություն գործադրելով, ինչպես նաև գործադրվել են կտրող-ծակող գործիքներ, որի ընթացքում էլ Գյումրի քաղաքի՝ 47-ամյա բնակիչն ստացել է նշված մարմնական վնասվածքները, իսկ նույն քաղաքի մեկ այլ բնակիչ, ով անչափահաս է՝ ծնված 2002թ., ստացել է թեթև մարմնական վնասվածք:

Խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Որոշում է կայացվել նշված գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում իրականացնելու մասին:

Կատարվել են զննություններ, առգրավումներ, խուզարկություններ, նշանակվել են փորձաքննություններ, ստացվել նմուշներ: Գյումրի քաղաքի 47-ամյա և 17-ամյա բնակիչները ճանաչվել են տուժող և հարցաքննվել:

Նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի մարտի 8-ին՝ ժամը 24:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գորկու փողոցում գործող խանութի աշխատակիցը հայհոյանքներ հնչեցնելու համար դիտողություն է արել Գյումրի քաղաքի բնակիչներին՝ ծնված 1998 և 1994թթ., և նրանց ընկերներին, որի պատճառով վերջիններս վիճաբանության մեջ են մտել խանութի աշխատակիցների հետ: Վիճաբանության ընթացքում Գյումրի քաղաքի 21 և 25-ամյա բնակիչները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել, բռնություն գործադրելով՝ ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցրել խանութի աշխատակիցներին:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել Գյումրի քաղաքի 21 և 25-ամյա բնակիչներին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել  կալանավորումը: Նույն քաղաքի ևս մեկ բնակիչ՝ ծնված 1997թ., ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նշված 3 երիտասարդների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Գյումրի քաղաքի՝ 1998թ ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, միջադեպի մասնակիցների շրջանակը հստակեցնելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ