News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ավստրալիայից միլիոնատերը առաջարկում է աշխարհում ամենահետաքրքիր աշխատանքը։ Նա կարիք ունի անձնական օգնականի, որը կարող է աշխարհով մեկ ճանապարհորդել «շեֆի» հետ՝ գրում է Daily Mail-ը։

Սիդնեյից երիտասարդ միլիոնատեր Մեթյու Լեպրեն փնտրում է օգնականի, որը կմիանա իրեն շուրջերկրյա ճանապարհորդությունների ընթացքում։ Ընդ որում, նոր գործընկերը պետք է օգնի վարել բիզնեսը էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում եւ բիզնես-կոուչինգում։ «Ամենաթույն» (ինչպես այն անվանում է ինքը Լեպրեն) աշխատանքի համար խոստացվել է նվազագույնը 52 000 դոլար աշխատավարձ։

Հարուստ գործատուի խոսքերով, աշխատավարձը կախված կլինի մարդու փորձից, սակայն բազային չափը երաշխավորված է։ Դրան կավելացվեն տրանսպորտի եւ ապրելու ծախսերը։ Առանձին կվճարվի բժշկական ապահովագրությունը։ Մի քանի ամիսը մեկ նոր աշխատակիցը կարող է արձակուրդ գնալ՝ որեւէ արտասահմանյան երկիր, որի համար նա պետք է միշտ արտասահմանյան անձնագիր ունենա՝ հայտնում է միլիոնատերը։ Սակայն, թեկնածուները պետք է պատրաստ լինեն ոչ միայն ճանապարհորդությունների, այլեւ բազմաթիվ պարտականությունների։ Նրանք պետք է հասկանան համակարգչից, էջեր ունենան տարբեր սոցցանցերում, լինեն կազմակերպված եւ ուսումնատենչ»,- հավելել է Լեպրեն։

«Մարդը, ով ինձ իրոք անհրաժեշտ է, պետք է լինի նա, ով ուզում է դուրս գալ իր հարմարավետության գոտու սահմաններից։ Դա պետք է լինի մեկը, ով շատ է աշխատում, ինչպես նաեւ ուրախ է եւ ինքնաբուխ»,- հավելել է Լեպրեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ